Նորություններ
Լրահոս
Գերատեսչական մեդալներով են պարգևատրվել 44-օրյա պատերազմում թիկունքային ապահովման զգալի աշխատանքներ իրականացրած Կոտայքի մարզի քաղաքացիներ
02.03.2022
Համաձայն ՀՀ Պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի պահանջների՝ ՀՀ Պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած աջակցության համար Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից գերատեսչական մեդալներ է հանձնել 44-օրյա պատերազմի ընթացքում թիկունքային ապահովման զգալի աշխատանքներ իրականացրած մարզի քաղաքացիների:
Մարզպետը շնորհավորել է գերատեսչական բարձր պարգևների արժանացած բոլոր քաղաքացիներին և շնորհակալություն հայտնել պատերազմի ընթացքում ցուցաբերած թիկունքային անգնահառելի աջակցության և նվիրումի համար.
«Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ բոլորիս մոտ հակասական զգացողություններ են առաջանում՝ մի կողմից ՊՆ նախարարի կողմից գերատեսչական բարձր պարգևի արժանանալը հպարտություն է, մյուս կողմից՝ վստահ եմ, որ բոլորս էլ կցանկանայինք, որ առհասարակ պատերազմ եղած չլիներ ու ստիպված չլինեինք անցնելու արհավիրքների միջով ու ստանալու այս պարգևները: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում, որպեսզի հետայսու բարձր պարգևների ու շքանշանների արժանանաք բացառապես խաղաղ պայմաններում: Իսկ մենք բոլորս՝ մեր տեղերում, մեր աշխատանքով ջանք ու եռանդ չպիտի խնայենք հայրենիքը շենացնելու, հզորացնելու և զարգացնելու համար»,- իր խոսքում նշել է մարզպետ Ահարոն Սահակյանը: