Նորություններ
Լրահոս
«Գիրք նվիրելու» տոնի շրջանակներում մարզպետը գիրք նվեր ստացավ Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի կողմից
02.03.2022
Այսօր Կոտայքի մարզպետարանում հաճելի իրարանցում էր:
Մարզպետ Ահարոն Սահակյանին հյուրընկալվել էին Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի երկու անդամներ՝ Նարե Միրզոյանը և Աննա Քոքոբելյանը՝ «Գիրք նվիրելու» օրվա շրջանակներում մարզպետին ևս գիրք նվիրելու առիթով:
Աղջիկներին ուղեկցում էր դպրոցի տնօրեն Քնքուշ Լևոնյանը:
Մարզպետը նույնպես խորհրդանշական գրքեր նվիրեց Նարեին և Աննային:
Ի դեպ, աղջիկները աշխարհագրություն և հայ գրականություն առարկաներից մարզային առարկայական օլիմպիադաների հաղթողներ են և պատրաստվում են հանրապետական փուլին:
Մարզպետը հաջողություններ մաղթեց նրանց՝ սպասելով լավագույն և հաղթական արդյունքների:
«Նման վերաբերմունքը, անխոս, հարգանքի է արժանի: Շնորհակալ եմ դպրոցի տնօրենին և աշակերտական խորհրդին՝ մարզպետարան-դպրոց կապը ամրապնդելու, գեղեցիկ նախաձեռնության և չափազանց թանկ նվերի համար»,-հանդիպման ընթացքում ընդգծել է Ահարոն Սահակյանը: