Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Նոր՝ համաշխարհաին ռեկորդ չարենցավանցի երիտասարդ մարզիկ Յուրի Սաքունցից

25.02.2022

 Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, բազմաթիվ ռեկորդների հեղինակ, մեր մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ Յուրի Սաքունցը հերթական ռեկորդն է սահմանել:

 Նա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի գնացքների հավաքակայանում ճկույթով 33 տոննայանոց, 10 մետր երկարության վագոն է տեղաշարժել:

 Սա համարվում է Գինեսի ռեկորդ և առաջիկայում կգրանցվի 26-ամյա մարզիկի անունով:

 Յուրին ռեկորդը նվիրել է մեր զինվորներին, ինչպես նաև Հայաստանի, Արցախի, սփյուռքի հայերին:

 Կոտայքի մարզպետարանը շնորհավորում է Յուրիին և մաղթում նորանոր հաջողություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-17 16:03:49