Նորություններ
Լրահոս
Վաղ ամուսնությունների կանխարգելմանն ուղղված հարցեր են քննարկվել Կոտայքի մարզպետարանում
24.02.2022
«Վաղ ամուսնությունների կանխարգելումը որոշում կայացնողների և եզդիական համայնքի համագործակցության միջոցով» ծրագրի շրջանակներում հանդիպում-քննարկում էր կազմակերպվել Կոտայքի մարզպետարանում, որին մասնակցում էին «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության, Կոտայքի մարզում եզդիական համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև մարզպետարանի ոլորտը համակարգող ստորաբաժանումների մասնագետներ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ծրագրի շրջանակներում մշակված «Վաղ ամուսնությունների կանխարգելման» այլընտրանքային ռազմավարությունը և դրանից բխող ճանապարհային քարտեզը։
Քննարկվել են նաև վաղ ամուսնությունների բացասական հետևանքների և դրա կանխարգելման կարևորության վերաբերյալ հարցեր:
«Վաղ ամուսնությունների կանխարգելումը որոշում կայացնողների և եզդիական համայնքի համագործակցության միջոցով» ծրագիրն իրականացվում է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» կողմից՝ ՀՀ-ում Նիդերլանդների թագավորության դեսպանատան ֆինանսավորմամբ: