Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Թիրախային աջակցություն պատերազմից տուժած 6 ընտանիքի

24.02.2022

 DAV Social ընկերությունը Հայաստանի Հանրաապետությունում և հարակից տարածքներում պատերազմի հետևանքով տուժած դպրոցահասակ երեխաների և դեռահասների համար մտադիր է անվճար առցանց արտադասարանական պարապմունքների ծրագիր իրականացնել, որի շրջանակում յուրաքանչյուր դպրոցական հնարավորություն կունենա մասնակցելու մասնագիտացված մանկավարժների կողմից վարվող արտադասարանական պարապմունքների՝ շաբաթական 12 ժամ:

 Արտադասարանական պարապմունքների ծրագրին միանալու նպատակով ընկերությունը Կոտայքի մարզում բնակվող և պատերազմի հետևանքով տուժած, դպրոցահասակ երեխաներ ունեցող 5 ընտանիքների և 1 ուսուցչի տրամադրել է համակարգիչներ:

 Այդ հարցում իր աջակցությունն է ցուցաբերել նաև Կոտայքի մարզպետարանը, և այսօր Կոտայքի մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Կարեն Հունանյանը համակարգիչներն անձամբ հանձնել են շահառուներին:

 Նշենք, որ Կոտայքի մարզպետարանը հետևողական և ուշադիր է լինելու ծրագրի լիարժեք իրականացմանը մարզում՝ աջակցելով ընթացիկ հարցերին ևս:

Շնորհակալություն թիրախային աջակցության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50