Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցներում և նախնական և միջին մասնագիտական հաստատություններում բաշխվում են անհատական պաշտպանության միջոցներ
23.02.2022
Ի աջակցություն ուսումնական հաստատություններում COVID-19 համավարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների և ի նպաստ ՀՀ մարզերում դպրոցական ճաշարանների վերաբացմանն ու դրանց անվտանգ աշխատանքն ապահովելու ջանքերի, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմված բաշխման ցուցակներով, ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ջանքերով մեկնարկել են անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակների, դեմքի պաշտպանիչ վահանների, ալկոգելի, ճաշարանների աշխատակիցների համար ստերիլ խալաթների տեսքով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ ստացված նվիրատվության բաշխման աշխատանքները:
Մարզպետարանի ԿՄՍ վարչության պետի պարտականությունները կատարող Կարեն Հունանյանը տեղեկացրեց, որ վարչության կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն, Կոտայքի մարզում հանրակրթական դպրոցներին, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական հաստատություններին (շուրջ 112) բաշխման աշխատանքները մեկնարկել են փետրվարի 22-ից Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցից:
Բաշխման աշխատանքներն ընթացքի մեջ են: