Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագրի իրազեկման հանդիպում Կոտայքի մարզպետարանում

23.02.2022

 «Առաքելություն Հայաստան» հասարական բարեգործական կազմակերպությունը Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության հետ գործընկերությամբ շարունակում է իրականացնել «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագիրը, որը մեկնարկել է 2018 թվականի նոյեմբերից:

 Ծրագրի շրջանակում նախատեսվող գործողությունները և Կոտայքի մարզում բնակվող, անձը հաստատող փաստաթուղթ չունեցող, քաղաքացիություն չունեցող և ապաքաղաքացիության վտանգի տակ գտնվող անձանց, այդ թվում նաև միգրանտների աջակցության տրամադրման հնարավորությունը քննարկելու նպատակով այսօր իրազեկման հանդիպում–քննարկում է տեղի ունեցել նաև Կոտայքի մարզպետարանում, որին ներկա էին «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպության փոխնախագահ Ալլա Հարությունյանը, կազմակերպության ցերեկային խնամքի կենտրոնի ղեկավար Թեհմինե Բադալյանը, ծրագրի համակարգող Արփինե Անտոնյանը, ինչպես նաև մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ ու մասնագետներ:

 Հյուրերը ներկաներին մանրամասն ներկայացրել են ծրագիրը՝ ընդգծելով դրա կարևորությունը և այն վտանգները, որոնց առնչվում են ծրագրի հավանական շահառուները:

 Նշենք, որ 2022 թվականից ծրագիրը թիրախավորել է նաև Կոտայքի, Սյունիքի, Վայոց Ձորի, Արագածոտնի մարզերը և մոբիլ թիմերի միջոցով այցեր է իրականացվում մարզային և տեղական ինքնակառավարման մարմիններ՝ իրազեկման, ինչպես նաև հավանական շահառուների բացահայտման և փաստաթղթավորման նպատակով:

 Ծրագիրը նաև նպատակ ունի պաշտպանության միջոցով խթանել օրենսդրական դաշտի բարելավումը՝ ուղղված Հայաստանում ապաքաղաքացիության կրճատմանն ու կանխարգելմանը:

 Հանդիպման ավարտին համաձայնություն է ձեռք բերվել փոխգործակցել կազմակերպության հետ՝ քաղաքացիների շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև աջակցել անձը հաստատող փաստաթուղթ չունեցող, քաղաքացիություն չունեցող և ապաքաղաքացիության վտանգի տակ գտնվող անձանց բացահայտման աշխատանքներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50