Նորություններ
Լրահոս
Մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ խորհրդակցությունները շարունակվում են
21.02.2022
Շարունակվում են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի աշխատանքային հանդիպումները մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:
2022 թվականի կրթության ոլորտի ծրագրերն ու խնդիրները քննարկելու նպատակով մարզպետը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել Նաիրի և Նոր Հաճըն համայնքների մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ:
Որպես առաջնային խնդիր՝ օրակարգում համավարակի կանոնների խստիվ պահպանումն է դպրոցներում և համապատասխան ցուցումներին անվերապահորեն հետևելու անհրաժեշտությունը:
Ինչպես և բոլոր քննարկումներին,մարզպետը կրկին կարևորել է դպրոցների Կառավարման Խորհուրդների արդյունավետ գործունեությանն ուղղված քայլերը:
Մարզի ղեկավարը հետաքրքրվել է նաև « Տաք սնունդ» ծրագրի կազմակերպման գործընթացից և առկա խնդիրներից:
Ահարոն Սահակյանը ընդգծել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի կարևորությունը և այս հարցում տնօրենների անմիջական դերակատարությունը՝ հորդորելով ծրագրի իրազեկում իրականացնել ուսուցիչների շրջանում, որպեսզի այս տարի կամավոր ատեստավորվող ուսուցիչների թիվն ավելանա:
Դպրոցների ղեկավարնրի հետ քննարկվել են օրակարգային այլ հարցեր. մարզպետը լսել է նաև նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրները՝ հանձնարարելով կրթության վարչության պատասխանատուներին քննարկել և լուծումներ գտնել: