Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

21.02.2022

 Աշխատանքային երկուշաբթին մարզպետարանում մեկնարկել է խորհրդակցությամբ:

 Մինչ օրակարգային հարցերի քննարկումը, մարզպետ Ահարոն Սահակյանը ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ խորհրդական Հայկ Ալեքսանյանին:

 Ահարոն Սահակյանը շնորհավորել է պարոն Ալեքսանյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով բեղուն և արգասաբեր աշխատանքային գործունեություն:

 Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև տրվել են նոր հանձնարարականներ, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ոռոգման շրջանով պայմանավորված՝ ներտնտեսային ոռոգման համակարգերի մաքրման, վերանորոգման աշխատանքների իրականացման և այդ հարցում համայնքների հետ տարվող աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությանը:

 Քննարկվել են օրակարգային այլ հարցեր ևս, մարզպետի կողմից տրվել են նոր հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-17 16:03:49