Նորություններ
Լրահոս
Արզնւոմ կառուցվում է մշակույթի տուն և մարզադաշտ
20.02.2022
Կառավարության 2022 թվականի սուբվենցիայի շրջանակում Կոտայքի մարզի Արզնի համայնքում 2 ծրագիր է կյանքի կոչվել՝
• Արզնի համայնքի մշակույթի տան և երկրորդ հարկի հանդիսությունների սրահի գույքի ձեռքբերում: Նշենք, որ համայնքի մշակույթի տան և երկրորդ հարկի հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռ 2021 թվականին՝ կրկին կառավարության սուբվննցիոն ծրագրի շրջանակում, աշխատանքները տեղափոխվել են և կավարտվեն մինչև 2023 թվականի մայիս:
• Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով համայնքում կառուցվում է մարզադաշտ:
Մարզադաշտի կառուցման 1-ին փուլը մեկնարկել էր 2021 թվականի սուբվենցիայի շրջանակում՝ 59 մլն. դրամ արժեքով, շարունակվել 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով. Այս անգամ ներդրվել է շուրջ 37 մլն. դրամ: Աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև մարտ ամսվա վերջ: