Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի փաթեթը ներկայացվել է ՏԿԵՆ
16.02.2022
Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի ներկայացման գործընթացը մարզի համայնքների կողմից ավարտվել է:
Բոլոր ծրագրային հայտերը սահմանված ժամկետներում և կարգով ներկայացվել են Կոտայքի մարզպետարան. ծրագրերի ամբողջական փաթեթը մեր կողմից ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Առաջիկայում դրանք կքննարկվեն կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
Մեր քաղաքացիներին տեղեկացնենք, որ կառավարության կողմից այս տարի ընդլայնվել են ինչպես սուբվենցիոն ծրագրերի ուղղությունները, այնպես էլ կառավարության ֆինանսավորման մասնաբաժինը:
Այնպիսի ծրագրերում, ինչպիսին, օրինակ, մանկապարտեզների կառուցումը, վերակառուցումն ու հիմնանորոգումն է, կառավարության ֆինանսավորման չափը այս տարի հասել է մինչև 70 %-ի:
Սա, աննախադեպ է, և կառավարությունն այս քաղաքականությամբ բազմաթիվ ծրագրերի իրագործման ռեալ հնարավորություններ է ստեղծում, ինչը մեր համայնքների համաչափ զարգացման, սոցիալական և տնտեսական կյանքի աշխուժացման նոր նշաձող է սահմանում: