Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը մասնակցել է Ծաղկաձորի լեռնադահուկային մարզադպրոցի հիմնադիր Լևիկ Հարությունյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարին
15.02.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի, Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի և դահուկային սպորտի վարպետ Լևիկ Հարությունյանի որդի Արթուր Հարությունյանի հետ Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկաձորի լեռնադահուկային մարզադպրոցի հիմնադիր, դահուկային սպորտի վարպետ Լևիկ Հարությունյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարին և հաղթողների մրցանակաբաշխությանը:
Ծաղկաձոր, Ապարան և Վանաձոր համայնքների թիմերն իրենց ուժերը չափել են «Հատուկ ոլորավայրէջք» մրցաձևում և պատվով կատարել վարժությունը:
«Մեզ ոչինչ չի մնում, քան ներդնել առավելագույն ջանքեր, որ այս լուսավոր մարզիկների ապագան լինի խոստումնալից, և նրանք նույն հմտությամբ փայլեն նաև միջազգային մրցելույթներում»,- մարզիկների հետ հանդիպմանը նշել է մարզպետ Ահարոն Սահակյանը::
Շնորհավորում ենք բոլորին և հաջողություններ մաղթում: