Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն աշխատանքային քննարկում է անցկացրել մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների հետ

14.02.2022

Կրթական ոլորտը որպես կարևորագույն օղակ՝ մարզպետարանի և մարզպետի աշխատանքի և գործունեության առանցքում է:

 2022 թվականի կրթության ոլորտի ծրագրերն ու խնդիրները ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակով մարզպետ Ահարոն Սահակյանի նախաձեռնությամբ աշխատանքային խորհրդակցությունների ու հանդիպումների շարք է մեկնարկել մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:

 Խորհրդակցությունները մեկնարկել են ըստ տարածաշրջանների, և այս համատեքստում այսօր մարզպետը հանդիպել է Աբովյան, Ակունք, Գառնի, Ջրվեժ, Արզնի և Բյուրեղավան համայնքների դպրոցների ղեկավարներին:

 Նախ քննարկվել են համավարակի կանոնների լիարժեք պահպանմանն ուղղված հարցեր. մարզպետը հորդորել է խստագույնս հետևել բոլոր ցուցումներին՝ կրթական գործընթացի անընդհատությունն ապահովելու նպատակով:

 Ահարոն Սահակյանն անդրադարձել է նաև դպրոցների Կառավարման Խորհուրդների գործունեությանը՝ հանձնարարելով Խորհուրդների արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացնել գործուն քայլեր:

 Որպես ուսուցչի մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված նպատակային միջոցառում՝ մարզպետը կարևորել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը և այդ հարցում տնօրենների անմիջական դերակատարությունը:

 Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուները ներկայացրել են 2021-2022 ուսումնական տարվա նորընտիր տնօրեններին:

 Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը վստահեցրել է, որ առաջիկայում նմանատիպ քննարկումներ կլինեն ոչ միայն խորհրդակցությունների, այն նաև անմիջական հանդիպումների ձևաչափով:

 Առաջիկայում Ահարոն Սահակյանն ընդունելու է նաև մարզային ենթակայության մյուս դպրոցների տնօրեններին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50