Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը

14.02.2022

 Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

 Մարզպետին է ներկայացվել նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, քննարկվել են առաջիկա անելիքները:
Խորհրդակցության օրակարգում՝

  • Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի ներկայացման գործընթացն էր և ներկա փուլը
  • Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում մշտադիտարկում իրականացնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտությունը
  • Մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում ուսումնասիրություններ կատարելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ իրականացված աշխատանքները:

 Գյուղատնտեսական տարվա մեկնարկով պայմանավորված՝ անդրադարձ է եղել նաև պարարտանյութերի և սերմացուների ձեռքբերման գործընթացին: Մարզպետը գյուղատնտեսության վարչության պետից հետաքրքրվել է առկա պահանջարկով և այդ ուղղությամբ նախատեսվող քայլերով: Հանձնարարվել է խոշորացույցի տակ պահել գործընթացը՝ գյուղատնտեսության ոլորտում բացառելու ընթացիկ խնդիրները:
Քննարկվել են այլ հարցեր ևս, տրվել են նոր հանձնարարականներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50