Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն ընդունել է մարզի լավագույն վիրաբույժներից Սամվել Տիտիրյանին

11.02.2022

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է մարզի լավագույն վիրաբույժներից Սամվել Տիտիրյանին:

 Հանդիպմանը ներկա են եղել նաև Կոտայքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը, ինչպես նաև բժշկի որդին և թոռը:

 Բժիշկ Տիտիրյանը շուրջ 50 տարի բժշկական գործունեություն է ծավալել՝ աշխատելով նախ Հրազդանի, ապա Չարենցավանի բժշկական կենտրոններում: Աշխատել է նաև Մալաթիա բժշկական կենտրոնում:

 1991 թվականից բժշկական գիտությունների թեկնածու է:

 Սամվել Տիտիրյանն արդեն 75 տարեկան է:

 Մարզպետը շնորհակալություն է հայտնել վիրաբույժին Կոտայքի մարզում երկարատև աշխատանքի, նվիրումի համար և առողջապահության ոլորտում ունեցած զգալի ավանդի, մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու համար նրան հանձնել շնորհակալագիր և խորհրդանշական նվեր:

 «Առաջնահերթություն ենք սահմանել՝ ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ամենատարբեր ոլորտների մեր լավագույն մասնագետներին, և խոսքը ոչ միայն գործող մասնագետներին է վերաբերում, այլ երկարամյա աշխատանքային գործունեություն ծավալած մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին: Անձամբ ինձ համար չափազանց կարևոր է թեկուզ փոքր ուշադրության արժանացնել մարզի զարգացման գործում ներդրում և ավանդ ունեցած լավագույն մասնագետներին: Մեր որդեգրած այս գործելաոճը շարունակական է լինելու»,- իր խոսքում ընդգծել է Ահարոն Սահակյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50