Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Անցկացվելու է ասմունքի մարզային մրցույթ-փառատոն

10.02.2022

 Կոտայքի մարզում մշակութային միջոցառումների իրականացման 2022 թվականի հաստատված ծրագրերի շրջանակում մարտ ամսին տեղի է ունենալու ասմունքի մարզային մրցույթ-փառատոն՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:

 Մրցույթն անցկացվելու է կրտսեր՝ 11-14 և ավագ՝ 15-18 տարիքային խմբերով, երեք փուլով՝ ներդպրոցական (ներքոլեջային), տարածքային ու մարզային:

 Յուրաքանչյուր տարիքային խմբի համար սահմանվելու է մեկական առաջին, երկուական` երկրորդ և երեքական` երրորդ կարգի մրցանակ, ինչպես նաև մեկ գլխավոր մրցանակ` Գրան-Պրի: Փառատոնի մարզային փուլի բոլոր մասնակիցներին տրվելու են խրախուսական նվերներ, իսկ հաղթողները պարգևատրվելու են նաև Կոտայքի մարզպետի պատվոգրերով:

 Հայտերը պետք է ներկայացնել մինչև ս/թ մարտի 7-ը` kotaykms@mail.ru էլեկտրոնային հասցեին:

 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել մրցույթ-փառատոնի պատասխանատու Մինաս Պետրոսյանին՝ 077-92-77-43: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-17 16:03:49