Նորություններ
Լրահոս
2021 թվականին վճարովի բժշկական ծառայություններից գոյացած դրամական մուտքերի աճ է գրանցվել՝ շուրջ 32, 7%
09.02.2022
2021 թվականի ընթացքում մարզի բժշկական հաստատություններում վճարովի ծառայությունների ցուցանիշի աճ է գրանցվել:
Նշված ժամանակահատվածում վճարովի ծառայություններից գոյացած գումարը կազմել է շուրջ 793 մլն 65 հազ. դրամ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի՝ 597 մլն 418 հազ. դրամի համեմատությամբ:
Ցուցանիշն աճել է 195 մլն 647 հազ. դրամի չափով կամ 32,7%:
Ինչ խոսք, վճարովի ծառայությունների աճը պայմանավորված է բժշկական ծառայությունների ծավալի ընդլայնմանբ՝ մարզի բժշկական հաստատություններում նոր բժշկական սարքավորումների ձեռք բերման և մատուցվող ծառայությունների ավելացման քաղաքականությամբ։
Ձեռքբերումների շարքում առկա անելիքները օրակարգային են։