Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ
28.01.2022
Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է՝ մեր Զինված Ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձը:
Հայոց բանակը երկար ճանապարհ է անցել, հաղթահարել բազմաթիվ փորձություններ ու, ցավոք, տեսել նաև պատերազմներ:
Այսօր ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել և շնորհակալություն հայտնել այս պահին սահմանին կանգնած և հայրենիքի հանդեպ իր պարտքը մատուցող զինվորին, սպային, բոլոր զինծառայողներին և մաղթել ուժ, կորով, համբերություն:
Վստահ եմ, որ Հայոց բանակն ավելի է հզորանալու և այսուհետ միմիայն հաղթանակներ է գրանցելու:
Խոնարհումս պատերազմներում ընկած բոլոր տղաների հիշատակին: