Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստ

24.01.2022

 Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որը վարել է Կոտայքի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Ահարոն Սահակյանը:

 Նիստին ներկա էին ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Զոհրաբյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար, փոխգնդապետ Բաբկեն Կուրղինյանը, մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, վարչության մասնագետներ:

 Մարզպետին նախ զեկուցվել է ձմեռային զորակոչի ընթացքի մասին, ապա քննարկվել են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը:

 Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50