Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորը համագործակցության հուշագիր են ստորագրել

21.01.2022

 Կոտայքի մարզպետարանի և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է՝ մարզպետարանի և ինստիտուտի փոխադարձ համագործակցության միջոցով ապահովել «պետություն-կրթություն-տնտեսություն-զարգացում» քառամիասնությունը, զարգացնել և ամրապնդել երկու կառույցների միջև կապերը՝ հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ իրականացնելով համատեղ ծրագրեր:

 Համագործակցության հուշագիրը ստորագրել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր Դավիթ Խիթարյանը:
Կնքված հուշագրի շրջանակում մարզպետարանը ինստիտուտին ներկայացնում է մարզում տեղակայված հանրակրթական դպրոցներում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման և մարզադպրոցներում մարզումների կազմակերպման, ֆիզիկական կուլտուրայի կիրառման արդյունավետության բարձրացման, հանրային առողջության քարոզչության ոլորտներում ՀՀ Կոտայքի մարզում առկա խնդիրները, որոնց ուսումնասիրման և այդ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա ինստիտուտն իր մասնագիտական ամբիոններում ձևավորում է մագիստրոսական թեզերի, ատենախոսությունների և այլ գիտագործնական աշխատանքների թեմաներ։

 Ինստիտուտն իր պատրաստակամությունն է հայտնում ուսանողներին առաջարկել պրակտիկ թեմաներ՝ մասնագիտական ամբիոններում և ՀՀ Կոտայքի մարզում հետազոտություններ իրականացնելու համար, իսկ մարզպետարանը պատրաստակամություն է հայտնում իր իրավասությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել այդ հետազոտություններն իրականացնողներին։

 Հուշագրով մարզպետարանը և ինստիտուտը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու նաև ներդրումային, նորարարական, դրամաշնորհային ծրագրերի հա¬մա¬տե¬ղ իրականացման, գիտական համաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման և բազմաթիվ այլ հարցերի ու նախաձեռնություների շուրջ:

 Մարզպետն ընդգծել է, որ մարզպետարանը և անձամբ ինքը մեծ տեղ են տալիս սպորտին և կարևորում սպորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու ծրագրերը:

 Զրուցակիցները վերահաստատել են, որ հուշագիրը թղթից գործին անցնելու առաջին քայլը կդառնա ու հնարավորություն կտա ամրապնդելու կապերը մարզպետարանի և ինստիտուտի միջև, որը կնպաստի ոլորտային խնդիրների լուծմանն ու ամենատարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի շուրջ համագործակցության ընդլայնմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50