Նորություններ
Լրահոս
Տեղական ինքնակառավարմանն ու տեղական ժողովրդավարությանն ուղղված համակարգային հիմնախնդիրների լուծումը՝ քննարկման օրակարգում
19.01.2022
«Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն և տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանավարտները Կոտայքի մարզում իրականացնում են տեղական ինքնակառավարմանն ու տեղական ժողովրդավարությանն ուղղված համակարգային հիմնախնդիրների իրազեկման արշավներ՝ դրանք օրենսդրորեն ամրագրելու և լուծումներ գտնելու ուղղությամբ;
Օրերս հանրային քննարկում էր կազմակերպվել Կոտայքի մարզպետարանում, որին մասնակցել են մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև բազմաշերտ շահակիր կողմեր:
Հանդիպման ընթացքում քննարկված թեմաներն են՝
- Տեղական Ինքնակատավարմանը բնակիչների մասնակցությունը
- ՏԻՄ-երի գործունեության թափանցիկություն, հրապարակայնություն և հաշվետվողականություն
- Լիազորությունների ապակենտրոնացում:
Ծրագիրն իրականացվում է «Տեղական ժողովրդավարության դպրոց» կրթական հիմնադրամի կողմից՝ «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ ֆինանսավորմամբ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում։
Կոտայքի մարզում ծրագիրը իրականացնում է «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպությունը: