Նորություններ
Լրահոս
2022 թվականի սուբվենցիոն հայտերի ընդունման գործընթացը մեկնարկել է
18.01.2022
Մեկնարկել է կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի կազմման, ընդունման և ներկայացման գործընթացը:
Համաձայն ՀՀ կառավարության 2006թ. 1708-Ն որոշմամբ հաստատված կարգի (փոփոխություններ՝ 2022թ. N 37-Ն որոշում), hամայնքների կողմից 2022թ. սուբվենցիայի հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարզպետարան փետրվարի 2-ն է, մարզպետարանի կողմից՝ փետրվարի 5-ը:
Մարզպետարանը ծրագրային հայտերն ընդունելու է մարզի 11 համայնքներից և սահմանված կարգով ներկայացնելու կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:
Մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարությամբ, մարզպետարանի համապատասխան ոլորտը համակարգող ստորաբաժանումների մասնագետները ակտիվ համագործակցում են համայնքների հետ՝ սուբվենցիայի հայտերի կազմման և ներկայացման գործընթացում բացթողումները բացառելու համար: