Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Եղվարդ համայնքում շինթույլտվություն ստանալու համար պետք է դիմել բացառապես էլեկտրոնային եղանակով

12.01.2022

 2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության Եղվարդ, Էջմիածին, Մասիս և Վանաձոր համայնքներում շինթույլտվություն ստանալու համար  պետք է դիմել բացառապես էլեկտրոնային եղանակով։

 Այս որոշումը ՀՀ մյուս համայնքներում պարտադիր կդառնա 2024 թվականի դեկտեմբերի 30-ից։

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է օրենքի կիրառումն ապահովելու նպատակով նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկմանը:

 Նախարարն ընդգծել է, որ Քաղաքաշինության ոլորտը բավական բարդ ոլորտ է, շատ խնդիրներ կան, և շինթույլտվությունների ստացումը էլեկտրոնային եղանակով իրականացնելը գործընթացը կդարձնի ավելի թափանցիկ։ Նախարարը կարևորել է նոր գործընթացը կյանքի կոչելու ճանապարհին համատեղ աշխատանքը։

 ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ այս էլեկտրոնային հարթակով իրենք գնում են քաղաքաշինության ոլորտում գործընթացները պարզեցնելու ճանապարհով։ Այսուհետ քաղաքացին, կառուցապատողը, դիմելով շինթույլտվության համար, կարող են տեսնել ու հետևել իրենց դիմումի ամբողջ ընթացքին՝ դիմելու օրվանից մինչև վերջնական որոշում։

 Էլեկտրոնային եղանակով կառուցապատման թույլտվությունները կտրվեն e-permits համակարգի միջոցով:

Տեղեկատվությունը՝ ՏԿԵՆ-ի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50