Նորություններ
Լրահոս
Չարենցավանում անց է կացվելու «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար
11.01.2022
Փետրվարի 28-ին և մարտի 1-ին Չարենցավան քաղաքում անց է կացվելու «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցելու իրավունք ձեռք կբերեն մարզային ստուգատեսում հաղթած մարզիկները:
Մրցաշարով հետաքրքրված քաղաքացիները կարող են դիմել համայնքապետարաններ:
Մրցաշարին կարող են մասնակցել երկու տարիքային խմբերի կանայք և տղամարդիկ. 1-ին խումբ` 1987-2004 թթ. ծնված կանայք 1982-2004 թթ. ծնված տղամարդիկ, 2-րդ խումբ` 1986 թ. ծնված և բարձր տարիքի կանայք 1981 թ. ծնված և բարձր տարիքի տղամարդիկ:
Մարզիկները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական ռակետներով:
Մրցաշարին չեն կարող մասնակցել այն մարզիկները, որոնք վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են սեղանի թենիսի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին, բուքմեյքերական գրասենյակների կազմակերպած վճարովի խաղերին:
Մարզային փուլի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: