Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը ներկայացրել է նորանշանակ փոխմարզպետ Հայկ Մկրտչյանին

11.01.2022

 Կոտայքի մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ տեղի է ունեցել 2022 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

 Խորհրդակցության սկզբում մարզպետը ներկայացրել է ՀՀ Կոտայքի մարզպետի նորանշանակ տեղակալին՝ Հայկ Մկրտչյանին և մաղթել նրան արդյունավետ աշխատանքային գործունեություն:

 «Լիահույս եմ, որ տևական ժամանակ ստանձնելով Առինջ համայնքի ղեկավարի պաշտոնը՝ պարոն Մկրտչյանը քաջածանոթ է համայնքային խնդիրներին, և իր փորձառությունն ու գիտելիքները ի նպաստ կօգտագործի մեր առջև դրված խնդիրների հաղթահարմանն ու ծրագրերի իրագործմանը»,- իր խոսքում նշել է Ահարոն Սահակյանը:

 Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այս տարվա սուբվենցիոն ծրագրերի գործընթացին առնչվող հարցեր:

 Մարզպետը հանձնարարել է այս ուղղությամբ ակտիվացնել մարզի համայնքների հետ աշխատանքը՝ սուբվենցիոն հայտերի ընտրության հարցում առաջնահերթություն տալով մանկապարտեզաշինությանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50