Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հայկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնում

11.01.2022

 ՀՀ վարչապետի որոշմամբ, Հայկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ:

 «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայկ Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ», - նշված է որոշման մեջ:

 Նշենք, որ մինչ այս, Հայկ Մկրտչյանը ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր:

Կոտայքի մարզպետարանի անձնակազմը շնորհավորում է նորանշանակ փոխմարզպետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ աշխատանքային գործունեություն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50