Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը Կեչառիսում մասնակցել է Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ մատուցված Սուրբ Պատարագին
06.01.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընտանիքի հետ Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրում մասնակցել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի կապակցությամբ մատուցված Սուրբ Պատարագին:
Պատարագը մատուցել է Կոտայքի թեմի Բարձրաշնորհ առաջնորդ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը։
Սուրբ Պատարագին ներկա էին նաև Կեչառիս վանքի Խաչքավոր Շահնազարյան ընտանիքը, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը, Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը, մարզային և համայնքային կառույցների աշխատակիցներ, հավատավորներ։
Պատարագի ավարտին կատարվեց Ջրօրհնեքի կարգ, իսկ մանուկներին բաժանվեց Սուրբ Ծննդյան նվերներ։