Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

05.01.2022

 Հարգելի հայրենակիցներ, սիրելի կոտայքցիներ,

Եվս մեկ օր և պատմություն կդառնա նաև 2021 թվականը:

 Մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրերին զուգահեռ, 2021 թվականը շարունակեց ուղեկցվել փորձություններով ու մարտահրավերներով՝ համավարակ, պատերազմի հետևանքով առաջ եկած լրջագույն խնդիրներ, որոնք փորձեցինք հաղթահարել տքնաջան աշխատանքով, համբերատարությամբ և լուսավոր գալիքի նկատմամբ անսահման հավատով:

Սիրելի կոտայքցիներ,

 Բնականաբար, 2022 թվականը դիմավորում ենք նոր սպասումներով, հույսերով ու ապագայի հանդեպ ավելի լայն հեռանկարով:

 Ցանկանում եմ, որպեսզի գալիք տարին մեր երկրի համար լինի խաղաղության տարի, և 2022 թվականը դառնա այն պարարտ հողը, որն անհրաժեշտ է մեր հայրենիքին՝ շենանալու, հզորանալու, զարգանալու՝ ի շահ և ի բարօրություն մեր քաղաքացիների:

 Իսկ մենք՝ բոլորս, ամուր գրկենք ու փայփայենք մեր չքնաղ հայրենիքը՝ այն հստակ գիտակցումով, որ միմիայն մեր միասնությամբ և համախմբմամբ ենք ունենալու Հզոր ու Երջանիկ Հայաստան աշխարհ:

 Խոնարհում հայրենիքի խաղաղության համար նահատակված մեր բոլոր հայորդիների հիշատակին և փառք այս պահին սահմանին կանգնած մեր բորոր զինծառայողներին։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50