Նորություններ
Լրահոս
Մանկապարտեզաշինությունը՝ առաջնահերթություն
30.12.2021
Ամփոփելով տարին՝ հարկ ենք համարում նշել, որ այս տարի մարզում շահագործման հանձնվեցին երեք մանկապարտեզներ, ընդ որում, դրանիցից մեկը՝ Գեղաշենի մանկապարտեզը, կառուցվել էր զրոյից. այդ համայնքում երբևէ մանկապարտեզ չէր գործել:
Կառավարության ֆինանսական աջակցության միջոցով շահագործման հանձնվեց նաև Մայակովսկիի և Գեղադիրի մանկապարտեզները: Շատ երկար տարիներ Գեղադիր համայնքում մանկապարտեզ չէր գործել: Այն կապիտալ վերանորոգվել էր առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրերովի իսկ 2018 թվականին Տարածքային Զարգացման Հիմնադրամի և մասնավոր ներդրողների կողմից ձեռք էր բերվել գույքը, ինչի արդյունքում մանկապարտեզը վերաբացվել էր, ապա որոշ ժամանակ գործելուց հետո փակվել էր ֆինանսական խնդիրների պատճառով:
Ինչ վերաբերում է Մայակովսկիի մանկապարտեզին, այն ևս վերջին տարիներին տարբեր ծրագրերով հիմնանորոգվել էր, ձեռք բերել գույքը և ֆինանսական խնդիրների պատճառով անգործության մատնվել: