Նորություններ
Լրահոս
Համագործակցություն միջազգային կառույցների հետ
30.12.2021
Միջազգային կառույցների հետ համագործակցությունը ևս մարզպետարանի օրակարգի առաջնահերթություններից է:
Այս կոնտեքստում առանձնացնենք մի քանի կարևոր հանդիպումներ:
Միայն վերջերս Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է վերականգնվող էներգիայի համաշխարհային օպերատոր՝ իսպանական «Ակցիոնա էներջի» ընկերության ներկայացուցիչներին, որոնց հետ քննարկվել են կառավարություն-մասնավոր հատված փոխգործակցության շրջանակներում մարզում նախատեսվող հողմային կայանների կառուցման ներդրումային ծրագիրը:
Մեկ այլ համագործակցության շրջանակում մարզպետը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Հայ-Չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ: Հուշագիրը հնարավորություն կտա ամրապնդելու բարեկամական հարաբերությունները և նպաստել Հայաստանի ու Չինաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
Ահարոն Սահակյանն ընդունել է նաև Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ում հետ քննարկվել են տարբեր ոլորտների և մասնավորապես, գյուղատնտեսության ու զբոսաշրջաության ոլորտներին ուղղված ծրագրերը: