Նորություններ
Լրահոս
2021 թվականին մարզում մի շարք ճանապարհաշինական ծրագրեր են կյանքի կոչվել
30.12.2021
2021 թվականի պետական բյուջեով, ինչպես նաև այլ ծրագրերով Կոտայքի մարզում ճանապարհաշինական մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել: Մասնավորապես,
1. Այս պահին ակտիվ ընթացքի մեջ է Երևանից ՝ Ջրաշխարհի հետ հատման տեղից դեպի Գառնի- Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 6 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Նշված ճանապարհահատվածի հիմնանորոգումը նպաստելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացմանը, անվտանգ երթևեկի կազմակերպմանը:
2. Արդեն կայացել է դեպի Ծաղկաձորի սպորտհամալիր տանող, շուրջ 10,5 կմ երկարությամբ հանրապետական նշանակության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթը: Աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարի:
3. Բացի նշված երկու ծրագրերից, պետական բյուջեով նախատեսված է նաև Արզնիից Աբովյան տանող 1,4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Ծրագիրն այս պահին նախագծման փուլում է գտնվում:
4. Եվս մեկ ճանապարհաշինական ծրագիր նախագծման փուլում է գտնվում՝ Չարենցավան մտնող կամրջի հիմնանորոգում: Դա այն կամուրջն է, որն անցնում է Երևան- Սևան երկաթգծի և Հրազդանի ջրանցքի վրայով:
5. ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամի կողմից իրականացվող` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում ավարտվել են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Գառնի-Լանջազատ՝ 18 կիլոմետր երկարությամբ այս ավտոճանապարհը Կոտայքի և Արարատի մարզերն իրար կապող կարևոր ենթակառուցվածք է։