Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

2021 թվականի սուբվենցիոն ծրագրերից 52-ը ավարտվել են, 34 ծրագիր ընթացքի մեջ է

30.12.2021

 2021թ. պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու նպատակով մարզի 30 համայնքի կողմից ներկայացվել է համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 89 ծրագրի փաթեթ`ընդհանուր 6.9 մլրդ. դրամ արժեքով:

Այս պահին 89 ծրագրերից 52-ը ավարտվել են, 34-ն ընթացքի մեջ է:

 Ընդ որում, ավելի քան 20 բնակավայրերում շուրջ 27 ծրագրերով կապիտալ ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ, հիմնանորոգվում և բարեկարգվում բակային հատվածներ. ծրագրերից երկուսի շրջանակում բնակավայրերի փողոցները կառուցվում են սալարկմամբ:

 Միայն 4 ծրագիր ուղղված է Ջրվեժ, Հրազդան, Աբովյան համայնքներում մանկապարտեզների կառուցմանը, վերակառուցմանն ու վերանորոգմանը:

 Սուբվենցիոն ծրագրերով մարզի համայնքներում իրականացվում են այգիների, պուրակների կառուցման, մանկապարտեզների, խաղահրապարակների գույքի, տեխնիկայի, սարքավորումների ձեռք բերման, խմելու ջրագծերի, ոռոգման, ջրահեռացման համակարգերի կառուցման և արդիականացման, արտաքին լուսավորության համակարգի անցկացման, բնակավայրերի գազաֆիկացման, արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման և մի շարք այլ աշխատանքներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50