Նորություններ
Լրահոս
Հրազդանի թիվ 6 հիմնական դպրոցի ուսուցչուհի Մարիամ Գրիգորյանը միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
29.12.2021
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Անանիա Շիրակացու անվան թիվ 6 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, 31 ամյա Մարիամ Գրիգորյանը Մոսկվայում անցկացվող ռուսաց լեզվի ուսուցիչների «Պուշկինյան» միջազգային ամենամյա մրցույթի Հայաստանյան պատվիրակության 5 հաղթողներից մեկն է՝ Կոտայքի մարզից միակը:
Ամենամյա մրցույթն անցկացվում է Մոսկվայի կառավարության և «Ռոսիյսկայա գազետա» թերթի նախաձեռնությամբ ու միջոցներով։
Մարիամ Գրիգորյանը մրցույթի 2020 թվականի հաղթող էր, սակայն համավարակի պատճառով մրցանակը ստացել է այս տարվա մրցանակաբաշխության ընթացքում:
Վերջինիս թեման «Հայրենական մեծ պատերազմի թեման ռուսաց լեզվի դասաժամերին» էր:
և մեր երիտասարդ ուսուցչուհին կարողացել է պատվով ներկայացնել մեր պետությունը, մարզը, համայնքը:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։
Հաղթողները պարգևատրվել են դրամական պարգևներով և դիպլոմներով:
Մրցանակը 27 երկրների 50 հաղթողներին շնորհել է ՌԴ նախագահի միջմշակութային կապերի գծով ներկայացուցիչ Միխայիլ Շվեդկոյը։
«Պուշկինյան» ամենամյա միջազգային մրցույթն անցկացվում է 2000 թվականից: