Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել խոշորացված համայնքների ղեկավարների հետ
24.12.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակայնն այսօր ընդունել է մարզի խոշորացված համայնքների ղեկավարներին:
Սա դեկտեմբերի 5-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտություններից հետո առաջին աշխատանքային խորհրդակցությունն էր:
Մարզպետը նախ շնորհավորել է նոր ընտրված և վերընտրված համայնքների ղեկավարներին պաշտոնները ստանձնելու կապակցությամբ և վստահեցրել, որ այսուհետ ևս համատեղ աշխատանքն ընթանալու է բարիդրացիական մթնոլորտում:
Սահակյանը միաժամանակ ընդգծել է, որ բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են լինելու մարզի համայնքների զարգացմանն ու քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը՝ միանշանակ արժանանալու են մարզպետարանի ու մարզպետի անվերապահ աջակցությանը:
Համայնքների ղեկավարների հետ քննարկվել են նաև աշխատանքային մի շարք հարցեր՝ մասնավորապես, սուբվենցիաների հետ կապված ընթացակարգային խնդիրները: