Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման« ծրագրի շրջանակում հերթական աշխատանքային քննարկումն է անցկացվել

23.12.2021

 «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման« ծրագրի շրջանակում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Կոտայքի մարզպետարանի, Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ՍՊԸ-ի և միջազգային խորհրդատու՝ «Sweco» ընկերության համագործակցությամբ մարզպետարանում կազմակերպվել է իրազեկվածության բարձրացման և տվյալների հավաքագրման աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են մարզի շահառու համայնքների ներկայացուցիչներն ու ծրագրի փորձագետների թիմը՝ համատեղ առարկայական հարցեր քննարկելու և յուրաքանչյուր համայնքի կարիքներին հարմարեցված իրատեսական մոտեցում մշակելու համար:

 Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված համաձայնագրով նախատեսվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Եվրոպական Միության չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցել (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները) և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ՝ մեկընդմիշտ լուծելով նաև ծխացող աղբավայրերի խնդիրը:

 Հանդիպման ժամանակ քննարկվել են արդեն իսկ տրամադրված տվյալները, տրամադրվել և հաստատվել է լրացուցիչ տեղեկատվություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50