Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը շնորհավորել է ձմեռային զորակոչի կապակցությամբ

22.12.2021

Մեկնարկել է 2021 թվականի ձմեռային զորակոչը:

Սիրելի նորակոչիկնե՛՛ր,

 Դուք գնում եք փոխարինելու ձեր ավագ ընկերներին և այսուհետ նաև ձեզնից է կախված մեր հայրենիքի, մեր երկրի ու մեր սահմանների պաշտպանությունը:

Տղե՛րք,

 Շնորհավորելով ձմեռային զորակոչի մեկնարկի առթիվ՝ եղբայրաբար պիտի խնդրեմ ու հորդորեմ՝ ծառայությանը վերաբերեք որպես սրբազան պարտքի առ հայրենիք, երբեք չկորցնեք զգոնությունն ու սթափությունը, միմյանց թև ու թիկունք լինելով՝ ծառայեք և բոլորդ ողջ ու առողջ վերադարձեք ձեր օջախներ:

 Շնորհավորում եմ նաև մեր նորակոչիկների ծնողներին ու հարազատներին՝ մաղթելով, որ հպարտությամբ մեկտեղված սպասումը թեթև ու անվտանգ անցնի, իսկ տղաները անփորձանք ու խաղաղ պայմաններում ծառայեն ու պատվով վերադառնան:

Բարի ծառայություն ձեզ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40