Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն Աբովյանում մասնակցել է «Ռուսական տան» և «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի» միջև համաձայնագրի կնքման արարողությանը

22.12.2021

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահայանը ներկա է գտնվել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան «Ռուսական տան» և Աբովյանում գործող «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի» միջև կնքված համագործակցության համաձայնագրի կնքման կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

 Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Կոտայքի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանը, Աբովյանի համայնքապետարանի և այլ կառույցների ներկայացուցիչներ:

 Միջոցառումը կազմակերպվել էր թանգարանի և Աբովյանի գեղարվեստի ու երաժշտական դպրոցների հետ համատեղ:

 Համաձայնագիրը, որը ստորագրվել է թանգարանի տնօրեն Ժորա Հակոբյանի և Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի միջև, ուղղված է ապագա համագործակցությանը մշակույթի և մի շարք այլ ոլորտներում:

 Թանգարանը հիմնադրվել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում դեռ խորհրդային տարիներին, բայց երկար ժամանակ ոչ բարվոք վիճակում էր գտնվում:

 Այն վերջերս վերակառուցվել է պետական բյուջեի միջոցներով և պաշտոնապես կբացվի 2022 թվականին՝ թանգարանի 40-ամյակի կապակցությամբ։

 Նշենք, որ հումանիտար համագործակցության մասին համաձայնագիրը նախատեսում է նախագծերի իրականացում կրթության, մշակույթի, գիտության, պատմա-ազգագրական գործունեության, երիտասարդական քաղաքականության, ռուսաց լեզվի զարգացման, ինչպես նաև սոցիալական ուղղվածություն ունեցող աշխատանքի ոլորտներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50