Նորություններ
Լրահոս
Կորոնավիրուսային հիվանդության գործընթացի վերաբերյալ տեղի է ունեցել ընդլայնված նիստ
20.12.2021
Այսօր Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից ընդլայնված կազմով հրավիրված նիստի օրակարգում կորոնավիրուսային հիվանդության՝ COVID-19-ի դեմ պատվաստումների իրականացման գործընթացն էր, առկա բացերն ու այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները:
Քննարկման ընթացքում առանձին զեկույցներով հանդես են եկել մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, Միկրոպլանավորման հանձնաժողովի անդամները, մարզի բժշկական կազմակերպությունների տնօրենները, տարածաշրջանային բժշկական կենտրոնների համաճարակաբաններն ու իմունոլոգները, իսկ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Կոտայքի մասնաճյուղի իմունականխարգելման պատասխանատու Անուշ Ղահրամանյանը հանդես է եկել կատարողականի վերլուծությամբ:
Տրվել են կոնկրետ հանձնարարականներ` հատկապես առավել ցածր ընդգրկվածությամբ տարածքների պատվաստումային գործընթացի ակտիվացման ուղղությամբ: