Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել Հրազդան և Ծաղկաձոր խոշորացված համայնքների ղեկավարների երդման արարողությունները
20.12.2021
Այսօր մարզի մի քանի խոշորացված համայնքներում տեղի են ունեցել համայնքների ղեկավարների երդման արարողություններ:
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ներկա է գտնվել Հրազդան խոշորացված համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի և Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի երդման արարողության կապակցությամբ անցկացված հանդիսավոր նիստերին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Կոտայքի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանը, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը:
Երդման հանդիսավոր արարողությունից հետո Հրազդան համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր ընտրողներին վստահության համար և համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների ուշադրությունը հրավիրելով նախորդ տարիների ընթացքում համայնքում իրականացված աշխատանքներին՝ վստահեցրել, որ արվելու է առավելագույնը, որպեսզի Հրազդանը զարգացման աննախադեպ նշաձող սահմանի, իսկ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերն ընթանալու են համաչափ զարգացման ճանապարհով:
Իր հերթին, Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը ևս շնարհակալություն է հայտնել խոշորացված համայնքի բնակիչներին, աշխատակազմին, ավագանու անդամներին՝ ընդգծելով բարձր պատասխանատվությամբ պաշտոնը ստանձնելու պատրաստակամությունը:
Կոտայքի մարզպետը շնորհավորել է Սևակ Միքայելյանին և Նարեկ Հարությունյանին պաշտոնները ստանձնելու առիթով՝ վստահեցնելով, որ մարզպետարան-համայնք փոխգործակցությունը լինելու է շարունակական՝ միտված մեր քաղաքացիների բարեկեցության ու համայնքների կազմում ընդգրկված բացառապես բոլոր բնակավայրերի համաչափ զարգացման: