Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը շնորհավորել է Ազգային Անվտանգության ծառայության աշխատակիցներին
20.12.2021
Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Լինելով Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից՝ խորապես տիրապետում եմ այն հանձնառությանը, որ իրականացնում եք ձեր ծառայությունը կատարելիս՝ ապահովելով, պահպանելով և պաշտպանելով պետության, մարզի, համայնքի անվտանգությունը:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել իմ նախկին գործընկերներին, որոնց հետ առիթ եմ ունեցել աշխատելու և մաղթել բոլորիդ քաջառողջություն ու անվտանգ ծառայություն:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ: