Նորություններ
Լրահոս
Բյուրեղավանում վերանորոգվում և կառուցվում է ոռոգման նոր համակարգ
14.12.2021
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագրի երկրորդ բաղադրիչով Բյուրեղավան խոշորացված համայնքում վերանորոգվում և կառուցվում է ոռոգման նոր համակարգ:
Այս պահին շինարարական աշխատանքներն իրականացվում են Նուռնուս բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների հատվածում։
դեպ, ծրագրի արդյունքում Բյուրեղավանի բոլոր բնակավայրերում՝ Նուռնուսում, Ջրաբերում, Բյուրեղավանում, մինչև հաջորդ տարվա ոռոգման շրջանը, ոռոգման վերակառուցված համակարգն ամբողջովին կծառայի իր նպատակին։
Ծրագրի արժեքն ավելի քան 272 մլն դրամ է: