Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցով Հրազդանի բժշկական կենտրոնում էր

14.12.2021

  Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը իր օգնական Ստեփան Բաղդասարյանի և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների հետ աշխատանքային այց է կատարել Հրազդանի բժշկական կենտրոն:

 Բուժհաստատության տնօրենի պաշտոնակատար Կարեն Սահակյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է բուժկենտրոնի տարածքում, դիտարկել հատկապես COVID-19-ի պայմաններում աշխատանքների կազմակերպմանն ու պատվաստումային գործընթացի իրականացմանը:

Ահարոն Սահակյանը հետաքրքրվել է COVID-19 համավարակի ներկա վիճակից:

 Մարզպետին ներկայացվել է, որ պատվաստումները զգալիորեն նվազեցրել են համավարակի տեմպը:

 Վերջինս հորդորել է ակտիվացնել պատվաստումային գործընթացը ազգաբնակչության շրջանում՝ այդ ուղղությամբ ակտիվորեն համագործակցելով նաև համայնքների ղեկավարների հետ:

 Շրջայցի ավարտին մարզպետը հանդիպել և զրուցել է նաև բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ:

 Բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Սահակյանը հանդես է եկել իր պաշտոնավարման ընթացքում իրականացված ծրագրերի ու աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվությամբ. քննարկվել են նաև առկա խնդիրները և դրանց ուղղությամբ իրականացվող քայլերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50