Նորություններ
Լրահոս
Եղեք իրազեկված
03.12.2021
Կոտայքի մարզում շարունակվում են պատվաստումային սեսիաները մարզի դժվարամատչելի տարածքներում արտագնա պատվաստումային խմբերի միջոցով:
Դեկտեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում մարզի Ֆանտան, Կարենիս, Զորավան, Նոր Արտամետ, Գետամեջ, Նուռնուս, Քարաշամբ, Արտավազ, Գետարգել, Սարալանջ բնակավայրերում իրականացվել է ընդհանուր թվով 194 պատվաստում:
Հաջորդիվ, ներկայացված է շաբաթական ժանանակացույցը՝
• Գողթ - 04.12..2021թ.
• Գեղադիր - 03.12..2021թ.
• Գեղարդ – 05.12. 2021թ.
• Հացավան – 03.12.2021թ.
• Կաթնաղբյուր – 03.12.2021թ.
• Հատիս - 06.12. 2021թ.
Մարզում պատվաստման ցուցանիշը կազմում է շուրջ 103.882 (18 տարեկան և ավել ազգաբնակչության 58.8%), որից միայն առաջին դեղաչափ` 62.990 (18 տարեկան և ավել ազգաբնակչության 35.7%):