Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կառավարության որոշմամբ, ֆինանսական միջոցներ են հատկացվել նաև Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցման համար

19.11.2021

  ՀՀ կառավարության նոյեմբերի 18-ի որոշմամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերի վերաբաշխման միջոցով կապիտալ ծախսերի իրականացման համար հատկացվել է 641 մլն 156.5 հազար դրամ գումար:

 Նշված գումարից 518 մլն 744.4 հազար դրամը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին` մի շարք հաստատություններում շինարարական աշխատանքների իրականացման համար:

 Ցանկում ընդգրկված է նաև ՀՀ Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցման ծրագիրը:

 Հիշեցնենք, որ Կառավարության «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում ընթանում են մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցների կառուցման աշխատանքները:

 Կաթնաղբյուրում դպրոցի շենքի կառուցման նպատակով ընտրվել է նոր տարածք, իսկ Ջրառատում այն կառուցվում է գործող դպրոցի հարակից տարածքում:
Մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային հանրակրթական դպրոցները ծառայելու են ոչ միայն որպես ուսումնական հաստատություններ, այլև կատարելու են մշակութային տների գործառույթներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50