Նորություններ
Լրահոս
Կապուտանի դպրոցի հիմնանորոգումն առաջնահերթություն.Կոտայքի մարզպետն այցելել է Կապուտանի միջնակարգ դպրոց
19.11.2021
«Ակունք խոշորացված համայնքի Կապուտան բնակավայրի միջնակարգ դպրոցը մարզի այն փոքրաթիվ դպրոցների թվին է պատկանում, որոնց հիմնանորոգումը կամ վերակառուցումն օրակարգի առաջնահերթություն պիտի լինի»:
Այս մասին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ասել է դպրոց կատարած այցի ընթացքում:
Հաստատության տնօրեն Էդվարդ Ավագյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է դպրոցի տարածքում, վերջինս ներկայացրել է բոլոր խնդիրները՝ դրան զուգահեռ խոսելով աշակերտների առաջադիմության, ձեռքբերումների և կամավոր ատեստացիային ուսուցիչների գրանցած հաջողությունների մասին:
«Կարևոր է, իհարկե, բովանդակությունը, բայց մենք պարտավոր ենք մեկտեղել մեր ջանքերը, որպեսզի Կապուտանի դպրոցի հիմնանորոգումը մեր առաջիկա անելիքներից ամենակարևորը լինի, մենք պարտավոր ենք մեր երեխաների համար ստեղծել բարենպաստ և լուսավոր պայմաններ, ու սա լոկ խոսքեր չպետք է լինեն»,- իր խոսքում նշել է մարզպետ Ա.Սահակյանը: