Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել քննարկում «ՍԻՎԻՏՏԱ Հայաստան» ընկերության և գյուղմթերք արտադրողների մասնակցությամբ
18.11.2021
«ՍԻՎԻՏՏԱ Հայաստան» գործարար խորհրդատվական ընկերության ու Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության համագործակցությամբ տեղի է ունեցել քննարկում գյուղատնտեսական արժեշղթաների ներկայացուցիչների, այդ թվում՝ գյուղմթերք արտադրողների, ինչպես նաև համայնքների ներկայացուցիչների ու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
«ՍԻՎԻՏՏԱ Հայաստան» գործարար խորհրդատվական ընկերությունը, համագործակցելով Միջազգային համագործակցության խնայողական բանկերի գերմանական հիմնադրամի հետ, իրականացնում է «Գյուղական ֆինանսների խթանում՝ հանուն կայուն ՓՄՁ զարգացման» ծրագիրը:
Հանդիպման նպատակը՝ ծրագրի մանրամասների վերաբերյալ ֆոկուս քննարկումներն էր շահագրգիռ կողմերի հետ: