Նորություններ
Լրահոս
Հիմնանորոգվել է Զառի միջնակարգ դպրոցի հանդիսությունների դահլիճը. մարզպետն աշխատանքային այց է կատարել Զառի միջնակարգ դպրոց
15.11.2021
Ակունք խոշորացված համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է նաև Զառ բնակավայրի Ժորա Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց:
Հաստատության տնօրեն Ամալյա Հովհաննիսյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է դպրոցի տարածքում, ծանոթացել կրթական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններին, այդ թվում՝ համավարակի պայմաններում աշխատանքների իրականացմանը:
Դպրոցի բյուջեի նախորդ տարվա տնտեսած միջոցների հաշվին՝ շուրջ 6 մլն դրամ է ներդրվել դպրոցի հանդիսությունների դահլիճի հիմնանորոգման, ինչպես նաև ուսուցչանոցի հատակի նորոգման համար:
Ահարոն Սահակյանը դիտարկել է հիմնանորոգված դահլիճը: Հատակի շինաշխատանքների հետ կապված կային շոշափելի խախտումներ, որոնք պետք է շինարարաների կողմից ամենասեղմ ժամկետներում վերացվեն:
Դպրոցում նախատեսում են Արցախյան երկրորդ պատերազմում Զառ բնակավայրից զոհված երկու աշակերտների անունով դասասենյակ անվանակոչել:
Դասասենյակի հիմնանորոգման, միջանցքի վերանորոգման, դռների ու պատուհանների փոխարինման աշխատանքների համար մարզային ենթակայության դպրոցներում իրականացվող ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանի կողմից նախատեսվում ենք շուրջ 5 մլն դրամ հատկացնել Զառի դպրոցին:
Աշխատանքներին կաջակցի նաև համայնքն ու մասնավոր հատվածը: