Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն աշխատանքային այց է կատարել Նոր Հաճնի պոլիկլինիկա

11.11.2021

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների մասնակցությամբ այցելել է Նոր հաճնի պոլիկլինիկա:

 Տնօրենի պաշտոնակատար Արարատ Երանոսյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է բուժհաստատության տարածքում.վերջինս ներկայացրել է բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների ողջ ծավալը։

 Ահարոն Սահակյանը ոլորտի պատասխանատուներից հետաքրքրվել է պատվաստումային իրավիճակից, հորդորել՝ քաղաքացիների և հատկապես ռիսկի խմբերում ընդգրկված անձանց շրջանում առավել ակտիվացնել իրազեկման աշխատանքները, ընդլայնել արտագնա պատվաստումների գործընթացը՝ ներառելով բուժակ-մանկաբարձական կետերը:

 Մարզպետը զրուցել է նաև բուժանձնակազմի հետ, լսել նրանց խնդիրները:

Նմանատիպ այցերը պարբերական բնույթ են կրելու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-05 11:53:57