Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը շնորհավորել է տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրվա կապակցությամբ

10.11.2021

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն առաջին անգամ անց են կացվել 1996 թվականի նոյեմբերի 10-ին:
Այսօր լրանում է Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 25-րդ տարին, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ Կոտայքի մարզի համայնքային բոլոր ծառայողներին:

Մեզ համար շարունակում է առաջնահերթ մնալ մարզի բացառապես բոլոր համայնքների կայուն և համաչափ զարգացումը ու այսօր կառավարության, տարածքային կառավարման մարմինների կողմից նաև համայնքների խոշորացման ճանապարհով ընթացող բարեփոխումներն ուղղված են հենց համայնքների հզորացմանը, համայնքային կյանքի աշխուժացմանն ու մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ՏԻ մարմինների ձևավորման օրվա կապակցությամբ՝ կրկին հավաստիացնում եմ, որ կանգնած ենք մեր բոլոր համայնքների կողքին և պատրաստ մեզ տրված լիազորությունների շրջանակում աջակցելու բոլոր այն ծրագրերի ու աշխատանքների իրագործմանը, որոնք այս պահին ընթանում են մարզի բոլոր համայնքներում և շարունակվելու են կյանքի կոչվել նաև ապագայում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50