Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն ընդունել է իսպանական «Acciona Energy» ընկերության ներկայացուցիչներին. քննարկվել է ներդրումային ծրագիր

10.11.2021

  Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է վերականգնվող էներգիայի համաշխարհային օպերատոր՝ իսպանական «Acciona Energy» ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Միգել Առռարաս Պանյոսին, Եվրոպայում բիզնեսի զարգացման մենեջեր Սառա Լառռասին, ընկերության ինժեներ Ալեխանդրո Խոսեին և Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Աշոտ Առաքելյան Ստեփանյանին:

 Քննարկմանը ներկա էին նաև մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը և մարզպետարանի համապատասխան ոլորտը համակարգող ստոբաժանումների ղեկավարներ:

 Հանդիպման նպատակն էր՝ մարզպետի հետ քննարկել կառավարություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում նախատեսվող հողմային կայանների կառուցման ծրագիրը:

 Հյուրերը մարզպետին մանրամասն ներկայացրել են նախագիծը և ծրագրով նախատեսված աշխատանքների ներկա փուլը:

 Էներգետիկայի ոլորտում համաշխարհային լիդեր հանդիսացող ընկերությունը պլանավորում է ներդրումային ծրագրի միջոցով հողմակայաններ կառուցել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 12 բնակավայրերում:

 Ծրագրի շրջանակներում, ընդհանուր առմամբ, նախատեսվում է մոտ 202 մեգավատ հզորությամբ և 276 միլիոն դոլար արժողությամբ 37 տուրբինների տեղադրում:

 Այժմ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և այլ փորձաքննությունների փուլում են գտնվում: Նախատեսում են 2022 թվականին ստանալ շինարարական թույլտվություն, 2023-2024 թվականների ընթացքում իրականացնել տուրբինների տեղադրման աշխատանքներ, իսկ 2025 թվականից արդեն գործարկել դրանք:

 Իր մտահոգությունը հայտնելով շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունների հետ կապված՝ մարզպետը պատրաստակամություն է հայտնել բոլոր փորձաքննությունների բարեհաջող ավարտից հետո իր լիազորությունների շրջանակում ոչ միայն աջակցել ներդումային նախագծի լիարժեք իրագործմանը մարզում, այլ նաև խորացնել ու ամրապնդել հետագա համագործակցությունը:

 Նշենք, որ «Acciona Energy» ընկերությունն ընդգրկված է «Energy Intelligence»-ի աշխարհի լավագույն 100 կանաչ էներգիայի ծառայություններով զբաղվող ընկերությունների ցուցակում՝ տարիներ շարունակ գլխավորելով այն և ճանաչված է որպես համաշխարհային խաղացող կայուն էներգիայի ոլորտում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50